Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը հինգ հոգով վեց երգ է երգում. իհարկե, հասկանում ենք, որ իրական նպատակը իշխանափոխությունն է, բայց ձևի համար գոնե մի հարցի շուրջ համախմբվեիք. Տարոն Չախոյան

Ընդդիմությունը հինգ հոգով վեց երգ է երգում. իհարկե, հասկանում ենք, որ իրական նպատակը իշխանափոխությունն է, բայց ձևի համար գոնե մի հարցի շուրջ համախմբվեիք. Տարոն Չախոյան
Քաղաքականություն / Հայաստան
21:40, 28 апрель 2022

 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջու, գրել է.


«Ընդդիմությունը հինգ հոգով վեց երգ է երգում։



*Վանեցյանն պնդում է, որ երբեք չի ասել, թե Շուշի ու Հադրութ է հետ բերելու։

*Գեղամ Մանուկյան պնդում է, որ Շուշին ու Հադրութը հետ է բերելու։

*Շարմազանովը հայտարարում է, որ հաղթանակ կտոնի այն ժամանակ երբ Շուշին ու Հադրութը կլինեն հայկական (ուշադրություն՝ հայկական)։

* Մի քանիսը Երևանում փողոց են փորձում փակեն, ասում են կբացեն էն ժամանակ, երբ Շուշիի ու Հադրութի ճանապարհները կբացվեն։

* Մի քանիսն էլ հայտարարում են, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն են դեմ, դրա համար են փողոց դուրս եկել։

Տղաներ և աղջիկներ, դուք անգամ չեք կողմնորոշվել թե ինչ եք ուզում և որն է ձեր նպատակը, էլ չեմ խոսում այդ նպատակին հասնելու ճանապարհի մասին։

Իհարկե, հասկանում ենք, որ իրական նպատակը իշխանափոխությունն է, բայց ձևի համար գոնե մի հարցի շուրջ համախմբվեիք։

Եվ ամենևին պատահական չէ, որ ընդդիմության կազմակերպած երթերն ու հանրահավաքներն օրեցօր էլ ավելի սակավամարդ են դառնում»։