Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ապա խաղաղությունը Կովկասում կլինի երկարատեւ ու կայուն. Ալիեւ

Եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ապա խաղաղությունը Կովկասում կլինի երկարատեւ ու կայուն. Ալիեւ
Քաղաքականություն / Միջազգային
12:41, 29 апрель 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ ապրիլի 29-ին, Բաքվում արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք նախօրեին մասնակցել են «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային ֆորումին, անդրադարձել է խաղաղության պայմանագրին։

«Մենք Հարավային Կովկասում խաղաղ օրակարգի կողմնակից ենք։ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկած սկզբունքները պետք է հիմք դառնան հանրապետությունների միջև խաղաղության համաձայնագրի համար»,- նշել է նա։

Ալիևը նշել է, որ Հայաստանը համաձայնել է ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր՝ սկսելու սահմանի սահմանազատման գործընթացը։
«Սա կարևոր նշան է, երբ այժմ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկուկես տարի անց, Հայաստանի ղեկավարությունը և, հուսով եմ, բնակչությունը հասկանում են խաղաղության անհրաժեշտությունը։ Եթե խաղաղության պայմանագիր կնքվի և հիմնարար սկզբունքները հայտնի լինեն, ապա Կովկասում խաղաղությունը կլինի երկարատեւ և կայուն»,- օտարերկրյա վերլուծաբաններին վստահեցրել է Ալիևը։