Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելու որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ

Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելու որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ
Քաղաքականություն
17:07, 29 апрель 2022
Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 29-ին «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշում է ընդունել, որ ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:

Նշենք, որ որոշման համաձայն Ալեն Սիմոնյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

ՍԴ-ից հայտնում են․ «Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»։