Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի պատգամավորը համակարգում է զոհերի հարազատների «ապաքաղաքական» ակցիան եւ տեղեկացնում, որ Արցախից մարդիկ են գալու՝ միանալու իրենց միտինգին

«Հայաստան» դաշինքի պատգամավորը համակարգում է զոհերի հարազատների «ապաքաղաքական» ակցիան եւ տեղեկացնում, որ Արցախից մարդիկ են գալու՝ միանալու իրենց միտինգին
Քաղաքականություն
18:53, 29 апрель 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով իրազեկում է հրապարակել, համաձայն որի իրենց են միանում զոհված զինծառայողների արցախցի հարազատներ:

"Հերոսների ծնողներ, հարազատներ։ Մեզ միանում են արցախցի հերոսների հարազատներ, ծնողներ։
Վաղը՝ ապրիլի 30 ին, ժամը 16 30 հանդիպում ենք Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի մոտ, ապա երթով շարժվում Կառավարություն, ապա Գլխդատախազություն, իսկ հետո միասնաբար վերադառնում Ազատության հրապարակ",- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Նազարյանը խնդրել է տարածել հայտարարություն, այսպիսով, ստացվում է, որ պատգամավորը կոչ է անում արցախցիներին միանալ Երևանում՝ Արցախի փրկության շարժմանը։