Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախ «փրկողներից» մեկն ասել էր՝ «քեզ պե՞տք է, գնաս ու՞մ համար մեռնես». էս տեսակն է Երևանի փողոցներում Արցախ փրկում

Արցախ «փրկողներից» մեկն ասել էր՝ «քեզ պե՞տք է, գնաս ու՞մ համար մեռնես». էս տեսակն է Երևանի փողոցներում Արցախ փրկում
Քաղաքականություն / Հասարակություն
13:25, 30 апрель 2022
Ավագ Պապոյան անուն ազգանունով օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրել է.  

«Երեկոյան, Արցախ «փրկողների» մեջ, մի շատ ծանոթ դեմք նկատեցի բավականին էլ ժիր էր, գոռում, կոչեր էր անում. հետաքրքրեց:

Մի քանի անգամ ետ տալով կադրը, լարելով հիշողությունս, վերջապես տեղը բերեցի. պատերազմի հենց առաջին օրերին, համավարակի արգելափակումների առկայության ներքո, չգիտեմ ոնց, ինչ զարտուղի ճամփեքով Ռուսաստան փախած մեկն էր, որ ախպորս տղային, ով գործերը բրախելով եկավ Հայաստան և մեկնեց կռիվ  (հին ընկերներս կհիշեն էլի, ես եմ ճակատը համբուրելով զինկոմից ճանապարհել, նկարն էլ տեղադրել էի), ասել էր՝ «բա քեզ պե՞տք է, այ ախպեր գնաս ու՞մ համար մեռնես, թող պուզատեքի ու նախարարների տղեքը գնան»...

Այ էս տեսակն է այսօր Երևանի փողոցներում Արցախ փրկում: Արցախցի մեկն էլ մարտակերտցիներին է կոչ անում, թե գնանք Հայաստան, փրկենք Արցախը, դե հիմա ասեք, ո՞վ է սեպ խրում հայաստանցու և արցախցու միջև. Ամոթ...»: