«Իմ քայլը» կարևորում է ԸՕ-ի կատարելագործումը և առաջիկա ԱԺ ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը. Մակունցը՝ ՀՀ նախագահին

Քաղաքականություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին, և, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը և, մասնավորապես, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը: