Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրությունը հասկանում է՝ Արցախը փրկելու կոչերի հետևում ինչ է թաքնված․այս մարդիկ տարիներ շարունակ Արցախի անունը շահարկելով իշխանության հարց են լուծել․ Արփի Դավոյան. տեսանյութ

«Հանրությունը հասկանում է, թե Արցախը փրկելու կոչերի հետևում ինչ է թաքնված, որովհետև Արցախը փրկելու կոչեր հնչեցնում են այն մարդիկ, որոնք 30 տարի Արցախը փրկելու և այդ օրակարգը սպասարկելու համար ոչինչ չեն արել»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ խոսելով ընդդիմության հրավիրած հանրահավաքի ոչ մարդաշատ լինելու և Արցախը փրկելու կոչերի մասին։

 Պատգամավորը նշեց, որ հիմա այդ մարդիկ ուզում են հետ գալ իշխանության և, տարբեր լոզունգների տակ թաքնվելով, ունեն միայն մեկ ցանկություն, ուղենիշ, և դա իշխանության գալու ուղենիշն է. նրանք այլ գաղափար չունեն։ 

Հարցին՝ փողոց դուրս եկած ընդդիմությունը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը  ցանկանում է Արցախը մտցնել Ադրբեջանի կազմ, արդյոք բավարար պատասխան հնչո՞ւմ է իշխանության  կողմից նման մեղադրանքներին, Արփի Դավոյանն ասաց. «Այդ ասածները հենց սնանկ են այնքանով, որքանով որ օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը, որտեղ մարդիկ հստակ խոսեցին և ասացին, թե իրենք ինչպես են պատկերացնում Արցախի հիմնախնդրի հետ կապված հարցերը, և որևէ մեկի թիկունքում որևէ թուղթ չի ստորագրվելու»։

Խոսելով նաև այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Արցախն օգտագործում են կրկին Հայաստանում իշխանության գալու համար, Արփի Դավոյանն ասաց. «Այս մարդիկ տարիներ շարունակ Արցախի անունը շահարկելով իշխանության մնալու հարց են լուծել։ Այսօր արդեն պարզ տեսնում ենք, որ այս մարդիկ անընդհատ այդ գործողություններով են զբաղված եղել:

Հենց այն, որ քաղաքացիները չեն միանում, դա փաստում է, որ մարդիկ գիտեն, որ սա միայն իշխանության գալու պայքար է. ոչ Արցախ, ոչ մի բան էական չէ նրանց համար»,- ասաց Արփի Դավոյանը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան