Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են Արցախի ՄԻՊ թեկնածուի հետ

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են Արցախի  ՄԻՊ թեկնածուի հետ
Քաղաքականություն
20:17, 24 март 2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մարտի 24-ին  ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ  հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդիպել են  ԱՀ ՄԻՊ թեկնածու Գեղամ Ստեփանյանի հետ:

Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում իր անելիքների մասին՝ Գեղամ Ստեփանյանը առանձնացրել է աշխատանքի հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրողություններում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթներին, մասնավորապես՝ ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությանը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ՄԻՊ  թեկնածուն անդրադարձել է  գրասենյակի  աշխատանքների բարելավման, ՀՀ  ՄԻՊ  և ՄԻԵԴ  հետ համագործակցության և համատեղ ծրագրերին:

«Արդարություն» խմբակցության հանդիպումը ՄԻՊ  թեկնածուի հետ հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 10:00-ին: