Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով

ՌԴ ԱԳՆ ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով
Քաղաքականություն
20:33, 24 март 2021
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Մոսկվայի «ագրեսիվ գործողությունների» մասին: Նա Դաշինքին կոչ է արել լուծել սեփական խնդիրները՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Զբաղվեք ձեր անդամ երկրների խնդիրներով: Դրանք շտապ միջամտություն են պահանջում. պատվաստումներ, ճգնաժամ, մարդու իրավունքները՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում,- ասել է ԱԳՆ խոսնակը: Երբ որոշեք, մենք անմիջապես կսկսենք ուսումնասիրել ձեր փորձը: Բայց միայն հաջողվածը»:

Ավելի վաղ Ստոլտենբերգը Դաշինքի արտաքին գործերի նախարարների խորհրդի երկօրյա նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Մոսկվան, իբր, «ապակայունացնում է իրավիճակը հարևան երկրներում», շարունակում է մեծացնել ռազմական հզորությունը և «ճնշում է քաղաքական այլախոհությունը»:

Ստոլտենբերգի՝ ավելի վաղ հրապարակված զեկույցում նշված են ՆԱՏՕ-ին սպառնացող հիմնական վտանգները: Դրանք են Ռուսաստանը, ահաբեկչությունը, կիբեռհարձակումները, Չինաստանը և կլիմայի փոփոխությունը: