Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության շարժման գրեթե ողջ ֆինանսական մասը (մոտ կես միլիոն դոլար) ապահովել է Վանեցյանը, սակայն շարժման փաստացի առաջնորդ է դարձել Սաղաթելյանը

Ընդդիմության շարժման գրեթե ողջ ֆինանսական մասը (մոտ կես միլիոն դոլար) ապահովել է Վանեցյանը, սակայն շարժման փաստացի առաջնորդ է դարձել Սաղաթելյանը
Քաղաքականություն
08:27, 03 май 2022
Ընդդիմադիր Արթուր Վանեցյանը Civic.am-ի տեղեկություններով իր վրա է վերցրել ընդդիմադիր հերթական շարժման ֆինանսական ողջ բեռը, որպեսզի դրանով իսկ ամրապնդի իր դերը որպես ընդդիմության առաջնորդ։ Ծախսերը իրենցից ենթադրում են՝ վրաններ, բարձրախոսով մեքենաներ, ակտիվիստներին վճարվող օրավարձ, լրացուցիչ սննդի գումար և ամենածախսատարը՝ մի քանի լրատվականի շուրջօրյա լուսաբանում, ուղիղ եթերների ապահովման թանկ համակարգ և այլն։ 

Այս ամենը Civic.am-ի փոխանցմամբ Վանեցյանի վրա արժեցել է մոտ 500 000 դոլար։ Եվ բնական է, որ այդքան վճարելուց հետո Վանեցյանը ակնկալում էր, որ ինքը կդառնա ընդդիմության դե ֆակտո առաջնորդը, նույնիսկ նման ակնարկներ կամ համարյա բաց տեքստով հայտարարություններ են իրեն արել հենց քոչարյանականները։ 

Սակայն ինչպես ակնհայտ դարձավ ընդդիմության՝ մայիսի 1-ի սակավամարդ հանրահավաքից՝ Իշխան Սաղաթելյանն այլ պլաններ ուներ։  Նա նախ խորամանկորեն հանրահավաքի հարթակը լցրեց քոչարյանական պատգամավորներով, հետո էլ դաշնակցական լրատվականների ամբողջ ռեսուրսը կենտրոնացրեց իր անձի գովազդի վրա։ 

Եվ ահա Վանեցյանը, ըստ մեր աղբյուրի, երկու օր է, ինչ չափազանց ընկճված է։ Նրան հասկանալ, իհարկե, կարելի է․ վճարել կես միլիոն դոլար՝ հանուն ոչնչի։ Բնական է, Վանեցյանն էլ ոչ լուրջ բազմամարդ շարժման, ոչ էլ առավել ևս հեղաշրջման հույս չուներ, բայց գոնե մտածում էր իր հետևում ամրագրել ընդդիմության առաջնորդի դերը, սակայն ավա՜ղ։