Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Վանեցյանի նախընտրական շտաբի ղեկավարն Իշխան Զաքարյանն է լինելու. «Ժամանակ»

Արթուր Վանեցյանի նախընտրական շտաբի ղեկավարն Իշխան Զաքարյանն է լինելու. «Ժամանակ»
Քաղաքականություն
10:59, 25 март 2021
«Ժամանակ» թերթը գրում է. 

«Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը ակտիվ նախընտրական եռուզեռի մեջ են։ Որոշ ուժեր այլ ուժերի հետ հնարավոր դաշինք կազմելու բանակցություններից զատ, նաև արդեն շտաբի պետեր են փնտրում։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախորդ գումարման պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը դառնալու է Արթուր Վանեցյանի նախընտրական շտաբի ղեկավարը։ Նա շտաբի պետի ցանկալի տարբերակ է նաև Քոչարյանի հետ հնարավոր դաշինքի դեպքում»։