Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը․ Սեյրան Օհանյանը հրաժարվում է հրապարակային բանավեճից

Այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը․ Սեյրան Օհանյանը հրաժարվում է հրապարակային բանավեճից
Քաղաքականություն
16:46, 05 май 2022
«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ,  որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։ 

«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է։