Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է. և ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին. Հայկ Կոնջորյան

Որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է. և ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին. Հայկ Կոնջորյան
Քաղաքականություն / Հայաստան
20:43, 05 май 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փախչող ընդդիմության մայրամուտը

Սեյրան Օհանյանը պաշտոնապես հրաժարվեց ինձ հետ Հ1֊ի եթերում բանավիճել։ Չեմ ուզում հավատալ, որ գեներալ Օհանյանը վախեցավ։ 
Այժմ եկեք արձանագրենք 3 բան.

Ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից,

Ընդդիմությունը փախչում է ԱԺ նիստերի դահլիճից,

Ընդդիմությունը փախչում է հեռուստատեսային տաղավարներից։

Հիմա հարց՝ որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է։ Եվ ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին։ 

Սիրելի՛ ժողովուրդ, ձեր ոգին ամուր պահեք, ձեր միտքը՝ սթափ։ Մենք կանգուն ենք և կանգուն ենք մնալու՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:  


Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
 
 ««Հայաստան» խմբակցության ղեկավար հարգելի պրն Սեյրան Օհանյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար հարգելի Հայկ Կոնջորյան հրավիրում ձեզ Հանրայինի եթեր` քննարկման։

Իրար հեռակա ինչ ասես ասելու փոխարեն շատ ավելի պատասխանատու կլինի նստել դեմ դիմաց և քաղաքակիրթ բանավիճել։ Կուզեք ուղիղ եթեր։ Սպասում եմ արձագանքներին»։


Պետրոսի Ղազարյանի հրավերին Հայկ Կոնջորյանը պատասխանել էր.

«Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։ 

Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։ 


Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»։


Հրավերին պատասխանել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը.

«Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ,  որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։  »