Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ի՞նչ հնազանդեցնելու մասին է խոսքը, Ծառուկյանին հնազանդեցնել հնարավոր չի»․ Միքայել Մելքումյան

«Ի՞նչ հնազանդեցնելու մասին է խոսքը, Ծառուկյանին հնազանդեցնել հնարավոր չի»․ Միքայել Մելքումյան
Քաղաքականություն
15:20, 25 март 2021
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տեղեկությունը, թե քաղաքական պայմանավորվածությունների միջոցով փորձ է արվում Գագիկ Ծառուկյանին հնազանդեցնել։ 
«Ի՞նչ հնազանդեցնելու մասին է խոսքը, Ծառուկյանին հնազանդեցնել հնարավոր չի, մի քիչ զգույշ եղեք»,-հայտարարեց ԲՀԿ-ականը։ 

Նա նաև հավելեց, որ ԲՀԿ-ն շարունակելու է գործել «Հայրենիքի փրկության շարժման» կազմում, քանի որ հնարավոր է պայմանավորվածություն խախտվի և ֆորսմաժորային իրավիճակներ լինեն։ 

«Մենք զուգահեռ գնում ենք 17-ի ձևաչափով, որպեսզի եթե որևէ պայմանավորվածություն խախտվի և ֆորս մաժորային իրավիճակներ լինեն, ընդդիմությունը կարողանա քայլեր ձեռնարկել: Մենք «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափի շարժման մեջ ենք և որևէ նոր բան չի քննարկվել, ես մարտի 28-ի հանրահավաքին մասնակցելու եմ, բայց մենք չենք քննարկել, որ կիրակի օրվա հանրահավաքին գնալու ենք, թե ոչ»,- ասաց պատգամավորը:

Մելքումյանի խոսքով՝ վարչապետի և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև եղել է նախնական պայմանավորվածություն, իսկ կպահպանվեն այդ պայմանավորվածությունները, թե ոչ, պարզ կլինի ապրիլի վերջում: 
«Եթե նախնական պայմանավորվածություններ չպահպանվեն, ապա լուրջ խնդիրներ կլինեն, բայց ես չգիտեմ՝ ինչ են խոսել Փաշինյանը և Ծառուկյանը: Կգա ապրիլի 20-ը, կտեսնենք՝ ինչ գործողություններ է անում Նիկոլ Փաշինյանը, չեն լինի գործողություններ՝ ժողովուրդը նորից ոտքի կկանգնի, բայց ես ենթադրում եմ՝ ընտրությունները լինելու են»,- ասաց Մելքումյանը:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխմանը, նա ասաց․ «Ես ինչքան հասկանում եմ՝ ոչ թե նոր փաթեթ է գալու, այլ փոփոխվելու է գործող օրենսգրքի 1-2 դրույթ՝ ռերտինգայինը փոխարինվի համամասնականով։ Եթե ամբողջությամբ նոր փաթեթ են բերում՝ դա այլ սցենար է, բայց պարտադիր չէ ամբողջ փաթեթը փոխվի»։