Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրին կատարելապես մերժեց ընդդիմությանը

Գյումրին կատարելապես մերժեց ընդդիմությանը
Քաղաքականություն
18:25, 08 май 2022
Չնայած ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի պնդումներին, թե Գյումրում բազմահազարանոց հավաք է եղել` Գյումրին կատարելապես մերժեց «Դիմադրության» շարժման մասնակիցներին`չմիանալով նրանց: 

Տարակուսելի է, թե ինչու էր ընդդիմությունը որոշել մեկնել Գյումրի, երբ դեռևս մեկ տարի առաջ իրենց` ընդիմության շարքերը համալրած անձը, որը ընդդիմության առաջնորդներից է համարվում, շիրակցիներին թուրք էր անվանում:

«Շիրակի ժողովուրդը միշտ դավաճան է եղել, էսօր էլ նիկոլական են, սրանց կեսը թուրք են, թուրքի եթիմ են, ոնց կարան դրանք հայ լինեն»,-դեռևս նախորդ տարի այս խոսքերն էր հնչեցնում ընդդիմադիրների առաջնորդներից մեկը՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: 
 
Հիմա Արմեն Գրիգորյանը միացել է ԱԺ ընդդիմության հիմնած «Դիմադրության» շարժմանը: Եվ մինչ այսօր ընդդիմությունն ավտոշարասյունով երթ էր իրականացնում դեպի Շիրակի մարզ` իր անհնազանդության ակցիաներով` շիրակցիները կազմ պատրատ սպասում էին իրենց` թուրք անվանած պրոդյուսերին:

«Արմեն Գրիգորյանը Շիրակի մարզի ժողովրդին թուրք կըսե, հիմա ինչի չի եկել, թուրքերը կսպասեն իրեն, տղամարդ էր թող գար ստեղ»,- ասում էին շիրակցիներն ու բղավում ` «Նիկոլ` վարչապետ»:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ճանապարհն էլ կտրել էր շիրակցի գերեվարված զինծառայողներից մեկի հայրը` դժգոհելով, որ ընդդիմության արարքները ոչ թե օգնում, այլ խանգարում են իրենց տղաներին Ադրբեջանից հետ բերելուն. «174 գերի է հետ եկել, բայց դուք մեկ շաբաթ առաջ դրոշ եք վառել, հելաք դրոշը վառիք ու 38 հոգին հետ չեկան. դրոշ վառելով բան չես փոխի ախպեր ջան»,-ասաց գերեվարվածի հայրը: 

Ընդդիմադիրների ճանապարհը փակած շիրակցիներից մեկն էլ բղավում էր` մենք ստեղ չպիտի փրկենք մեր հայրենիքը, սահմանում է մեր հայրենիքը: 

Եվ չնայած նրան, որ Շիրակի մարզը շարունակաբար մերժում էր ընդդիմությանը, իսկ ոստիկանությունը բացում էր ընդդիմության առջև փակված ճանապարհը` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրապարկեց իր խոսքով իրենց հաջողված երթի ու ինչպես ինքն է նշել` բազմահազարանոց հանարահավքի մասին: Սակայն ինչպես Civic.am-ը արդեն նշել էր Գյումրու «բազմահազարանոց» հանրահավաքի մասնակիցների քանակը ժամը 13:20-ի սահմաններում եղել է ընդամենը 113 մարդ: