Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդուարդ Շարմազանովը` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին

Էդուարդ Շարմազանովը` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին
Քաղաքականություն
18:47, 25 март 2021
«Մեր թիվ մեկ նպատակը կապիտուլյանտին հեռացնելն է. թե ինչպե՞ս, ո՞ւմ հետ` արդեն քննարկելու հարցեր են»,- Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողները հետաքրքրվեցին` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կա՞ն անհաղթահարելի հակասություններ, որոնք թույլ չեն տա ընտրությունների գնալ միասին: «Ո՞վ ասաց: Ես հակասության մասին խոսեցի՞: Ես ասում եմ՝ որեւէ այլ քաղաքական ուժ ՀՀ-ում չի հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մի մարդու, այն էլ կապիտուլյանտի, ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն լինում»: Ըստ նրա, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, ԱԺ-ն էլ երկու շաբաթում նոր վարչապետ չի ընտրի եւ ԿԸՀ-ն կհրապարակի ընտրության օրն, այդ ժամանակ ՀՀԿ-ն իր կարծիքը կհայտնի: Իսկ այս պահին, ըստ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ-ի օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրության հարց դրված չէ։