Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դաշնակցությունը արտերկրում կատարում է ադրբեջանական լոբբինգի պատվերը

Դաշնակցությունը արտերկրում կատարում է ադրբեջանական լոբբինգի պատվերը
Քաղաքականություն
15:27, 11 май 2022
Տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունները հսկայական միջոցներ են ծախսել արտերկրում լոբբինգի ու Հայաստանի պաշտոնական պատվիրակություններին ցույցերով ու պիկետներով դիմավորելու վրա։ Այս ծանր ու ծախսատար բեռը, սակայն, մեր օրերում իրենց վրա են վերցրել դաշնակները։ Նրանք են հիմա ահռելի ֆինանսական ծախսեր անում, բարձրախոսներ, ձայնային հատուկ տեխնիկա, հակահայկական պաստառներ պատրաստում և նողկալի վանկարկումներով դիմավորում Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակություններին։ 

Ենթադրվում է, որ ցույցերի մասնակից հասարակ դաշնակցականները պարզապես ուղեղի ողողումների երկարամյա պրոցեդուրաների պատճառով են տուրք տալիս նմանատիպ ակցիաներ կատարելու Բյուրոյի պահանջին, բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ է դաշնակ Բյուրոն նման պատվեր իջեցնում։ Ի՞նչ այլ մոտիվ կարող է ունենալ արտերկրում սեփական երկրիդ առաջնորդի պատիվը գցելու փորձը, քան ադրբեջանական լոբբինգից ստացված դոլարները, հատկապես, որ Դաշնակցությունն է այն կուսակցությունը, որ ժամանակին չի խորշել անգամ երիտթուրքերի հետ համագործակցելուց։

Ջոնիկ Պետրոսյան