Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան

Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան
Քաղաքականություն
16:45, 12 май 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի, նախնական տվյալներով կայցելի Հայաստան:

Այդ մասին այսօր Դուշանբերում Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերխպումն է: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից դեկտեմբեր, ժամկետները, բնականաբար, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը:

Դուշանբերում հավաքվել են ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Ակնկալվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: