Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորից չեն մերժում, մերժում են կրկին

Նորից չեն մերժում, մերժում են կրկին
Քաղաքականություն
20:45, 12 май 2022
Ընդդիմությունը արդեն որերորդ օրն է, ուզուրպացրել է Ֆրանսիայի հրապարակը՝ Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկը, ինչ է թե ամեն օրվա վերջում պիտի 1200 հոգանոց հանրահավաք անի։ 

Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկով ամեն ժամ էր 1200-ից ավել մեքենա անցնում, իրենք արդեն 12 օր փակել են Երևանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկը՝ 1200 հոգանոց տաշ-տուշի ու մերթընդմերթ եփվող խաշլամայի համար։  Հա, մեկ-մեկ էլ մշակութային երեկոներ են անում՝ անվանի մտավորականների մասնակցությամբ, որոնց անունը, անկեղծ ասած՝ չեմ հիշում։ 

Այն, որ արդեն 12 օր է Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ՝ ցույցեր, երթեր, ավտոերթեր, համերգներ, ճաշկերույթներ, գիտեն բոլորը։

Անխտիր բոլորը՝ մանկապարտեզի սաներից՝ մինչև ամենատարեցներ։ 

Գիտեն, բայց չեն միանում։ Ու հենց չմիանալով էլ մերժում են։ 

Նորի՞ց։ Ո՛չ։ 

Նորից չեն մերժում, մերժում են կրկին 

Ջոնիկ Պետրոսյան