Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծեծում է՝ ուրեմն փրկում է

Ծեծում է՝ ուրեմն փրկում է
Քաղաքականություն
16:22, 13 май 2022
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Գյումրիում պապիկներին ծեծի ենթարկած դաշնակները իր ընկերներն են։ 

Նա նաև ասել է, որ երիտպապիկ ծեծողների ծնողները հպարտ են իրենց զավակներով։ Ասել է թե՝ հպարտ են նաև ծեծի փաստով։ 

Որևէ ծնող, կարո՞ղ է լինել հպարտ այն բանով, որ իր երիտասարդ զավակը կարող է ծեծի ենթարկել սեփական պապու տարիքի ծերունուն։ 

Ասա ումով ես հպարտ, ասեմ ով ես դու։ 

Եթե պապիկ ծեծողները Իշխան Սաղաթելյանի ընկերներն են, ապա Իշխան Սաղաթելյանը կիսում է նրանց արժեհամակարգն ու վարքը։ 

Այսինքն, այսօրվա ընդդիմության բեմահարթակի առաջնորդը արդարացնում է պապիկ ծեծելու փաստը և միաժամանակ պահանջում, որ այդ պապիկ֊տատիկները, նրանց զավակներն ու թոռները միանան իրենց՝ ծեծողներին, որ փրկեն ծեծվողներն, այսինքն՝ ժողովրդին։ 

Եվ քանի որ մինչ այժմ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները որևէ կերպ չեն դատապարտել այս փաստը, հետևաբար, նրանք ևս կիսում են պապիկ ծեծողների հերսությունը։ 

Իսկ սա արդեն կատարյալ աղետ է։ Եվ սա փաստում է, թե ինչ աղետից է փրկվել հայ ժողովուրդը։ 

Հակոբ Կարախանյան