Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկիշխանություն Իշխանի գլխում

Երկիշխանություն Իշխանի գլխում
Քաղաքականություն
20:23, 14 май 2022
Իշխան Սաղաթելյանը ամեն օր հայտարարում է, որ Հայաստանում երկիշխանություն է։ Արդեն տևական ժամանակ է, ասում է նաև, որ ամեն ինչ ավարտվել է, նկատի ունենալով, որ իրենք հաղթել են։

Այսօր էլ, մամուլի ասուլիսի ժամանակ, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց շարժումը իր ծավալներով բացառիկ է, ըստ էության՝ երկրորդ ղարաբաղյան շարժումն է։ 

Վաղը Իշխան Սաղաթելյանը երևի կազդարարի, որ ինքը Տիգրան Մեծից հետո երկրորդ բացառիկ հրամանատարն է հայոց պատմության մեջ և ինքն իրեն կհռչակի Ծովակալ Իշխան Մեծ։ 

Այս ամենից հետո ակնհայտ է դառնում, որ երկիշխանություն իսկապես կա, բայց միայն պարոն Սաղաթելյանի գլխի մեջ, որտեղ նա մերթընդմերթ՝ փոքրաթիվ երթի առաջնորդից վերածվում է վիթխարի զորահրամանատարի և հակառակը։ Տուն գնալու ժամանակն է։

Հակոբ Կարախանյան