Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղվանից սկսած Հայաստան են ժամանելու դաշնակների խմբեր՝ Իրանից, ԱՄՆ-ից, Սիրիայից և Լիբանանից, որպեսզի մասնակցեն ցույցերին․ ձայնագրություն

Օրեր առաջ տարածվեց ձայնագրություն, որում Իրանի ՀՅԴ գրասենյակի կազմի կանանցից մեկը կոչ էր անում տեղի դաշնակներին ցուցակագրվել և անվճար տեղափոխվել Հայաստան՝ մասնակցելու ընդդիմադիր շարժմանը։ 

Մեր տեղեկություններով նմանատիպ խմբեր են կազմվում նաև ԱՄՆ-ում, Սիրիայում և Լիբանանում։ Այս խմբերի տեղափոխման, Հայաստանում կեցության բոլոր ծախսերը հոգալու են Քոչարյանը և ՀՅԴ-ն։ 

Ակնհայտ է, որ ընդդիմությունը տապալել է ՀՀ քաղաքացիներից աջակցություն ստանալու բոլոր հնարավորությունները և հիմա ստիպված է նման ահռելի ծախսերի գնալ, որպեսզի գոնե մի փոքր մարդկային աջակցության իմիտացիա ստեղծի։

Ջոնիկ Պետրոսյան