Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը

Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը
Քաղաքականություն / Աշխարհ
20:32, 16 май 2022
Ֆրանսիայի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը նշանակվել է երկրի վարչապետ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը Ֆրանսիայի նախագահին հրաժարականի դիմում էր ներկայացրել, և նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել էր այն: