Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության այսօրվա բացարձակ ձախողումից հետո Իշխանին վերջնագիր են ներկայացրել․ կամ վաղը շոշափելի արդյունք պիտի ցույց տա, կամ հեռացվի հարթակից

Ընդդիմության այսօրվա բացարձակ ձախողումից հետո Իշխանին վերջնագիր են ներկայացրել․ կամ վաղը շոշափելի արդյունք պիտի ցույց տա, կամ հեռացվի հարթակից
Քաղաքականություն / Հայաստան
22:20, 16 май 2022
Այսօր ոստիկանության պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ընդդիմության՝ ամբողջ քաղաքը մի քանի ավտոերթով պարալիզացնելու պլանը հօդս ցնդեց։  

Ամեն ինչ պլանավորված էր այսպես․ չորս մեծ մայրուղիներով ամենաբանուկ ժամին` 08:00-ից սկսած շարժվում են մոտ 15-ական ավտոմեքենա, որոնք դասավորվում են այնպես, որ 3-4 շարքով փակեն ամբողջ փողոցը և սկսում են երթևեկել շա՜տ դանդաղ արագությամբ, ինչը պիտի առաջացներ խցանումներ և փաստացի փակեր փողոցները։  

Այս պարզ ծրագրի համար ընդդիմությանը շատ բան անհրաժեշտ չէր․ մոտ 100 մեքենա և նույնքան վարորդ, որ պատրաստ են քաղաքացիների համընդհանուր «օրհնանքի» պայմաններում կատարել «գործողությունը»։ Սակայն այս պարզունակ օպերացիան վնասազերծվեց ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ու այդտեղ էլ սկսվեց «կինոն»։  

Ընդդիմության բարձր էշելոններում մեր աղբյուրը պատմում է, որ Իշխան Սաղաթելյանին, որը փաստացի առաջնորդում է շարժումը վերջին օրերին, կանչեցին «գորգի վրա», նստեցրին մեղադրյալի աթոռին և սկսեցին լուտանքներ թափել։ Բոլորը միաբերան՝ թե՛ Քոչարյանի թևը, թե՛ ՀՀԿ-ն, թե՛ Վանեցյանի թևը միաբերան պնդել են, որ Իշխանի կազմակերպած ակցիաները մեկ բառով ասած՝ «կապիկություն» են, և որ Իշխանը միայն մեկ օր ունի ինչ-որ շոշափելի բան ցույց տալու, այն է ՝ իրապես քաղաքը պարալիզացնելու, հանրային աջակցություն կազմակերպելու համար ու եթե դա նրան չհաջողվի, ապա վերջինս պիտի գլուխը կախ հեռանա հարթակից ու այլևս իրեն չդիտի որպես առաջնորդ։  

Այս խոսակցությունից անմիջապես հետո Իշխանը փորձել է ակտիվացնել դաշնակցական բոլոր ռեսուրսները, ճշտումներ է արել, թե երբ են Հայաստան հասնում դրսից ժամանող դաշնակները, անձամբ հեռախոսազրույցներ է ունեցել նրանցից շատերի հետ և աղերսել, որ նրանք օդանավակայանում իջնելուց 1-2 ժամ հետո միանգամից միանան իրենց Երևանի փողոցներում։  

Ակնհայտ է սակայն, որ Իշխանը և ընդդիմությունը՝ նույնիսկ դրսից բերված դաշնակների աջակցությամբ, չեն կարող ստանալ համաժողովրդական աջակցության տեսիլք և պարզ է, որ եթե ընդդիմադիր առաջնորդները տեր լինեն իրենց խոսքին, ապա վաղը երեկոյից սկսած հարթակից ականջ չի ծակի Իշխանի զրնգուն ձայնը։