Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ է. Վոլոդինը լինելու է Հայաստանում հունիսին` պաշտոնական այցով»․ ԱԺ նախագահի խոսնակ

«Տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ է. Վոլոդինը լինելու է Հայաստանում հունիսին` պաշտոնական այցով»․ ԱԺ նախագահի խոսնակ
Քաղաքականություն
22:33, 16 май 2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, իբր, չեղարկել է այցը Հայաստան։

«Տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ է։ Այս ժամանակահատվածում Վոլոդինի այց Հայաստան չի նախատեսվում։ Վյաչեսլավ Վոլոդինը լինելու է Հայաստանում հունիսին պաշտոնական այցով։ Նա նաև մասնակցելու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին նախագահողի կարգավիճակով», - ասաց Ծովինար Խաչատրյանը։