Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՀԿ-ն պատրաստ է մասնակցել ընտրություններին ընտրական ցանկացած համակարգով․ Նաիրա Զոհրաբյանը՝ ռեյտինգայինից հրաժարվելու մասին

ԲՀԿ-ն պատրաստ է մասնակցել ընտրություններին ընտրական ցանկացած համակարգով․ Նաիրա Զոհրաբյանը՝ ռեյտինգայինից հրաժարվելու մասին
Քաղաքականություն
11:40, 26 март 2021
ԱԺ-ում կայացած ճեպազրույցների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մինչև լրագրողների հարցերին անդրադառնալը մատնանշեց, որ շատ է կարևորում իր գործընկերների կողմից առաջադրած քրեական օրենսգրքում փոփոխությունների կատարումը, որը ցմահ ազատազրկում է նախատեսում պետական դավաճանության համար, իսկ դեռևս գործող օրենսգրքով նախատեսվում էր 12-20 տարի ազատազրկում, իսկ լրտեսության համար գործող օրենսգրքով նախատեսվում էր 8-15 տարի ազատազրկում, նոր տարբերակով՝ մինչև 20 տարի ազատազրկում։ Հաջորդիվ, Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ Ալեն Սիմոնյանի կողմնից ներկայացված քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությանը, որով վիրավորանքի համար սահմանվեց մինչև 2, իսկ զրպարտության համար մինչև 6մլն դրամ տուգանք, սա Նաիրա Զոհրաբյանը համարեց աննախադեպ խայտառակ օրինագիծ, այն որակելով խոսքի ազատության  դեմ ուղղված քայլ։
Հաշվի առնելով նաև, որ իշխանական մեծամասնությունը պատրաստվում է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որով նախատեսվում է քրեականացնել պաշտոնյաներին վիրավորելը՝ Զոհրաբյանն ասաց, որ այլևս մենք կարող ենք խոսել տոտալիտար համակարգի մասին և Հայաստանը խոսքի ազատության  մակարդակով կհյատնվի նույն հարթության վրա ինչ Հյուսիսային Կորեան։

Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ մասնավորապես փակ համամասնական համակարգով ընտրությունների գնալուն, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այդ խաղի կանոնները թելադրում է գործող իշխանությունը և իրենք պատրաստ են մասնակցել ընտրություններին, որին գնալու են իրենց ցուցակով, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Զոհրաբյանը ավելի շատ կաևորեց ընտրությւոնների ազատ և թափանցիկ անցկացումը, վարչական ռեսուրսների չկիրառումը։

Պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի՞, որ հունիսի 20-ի ընտրությունները չեն կայանա՝ Զոհրաբյանը նշեց, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները, հստակ վստահություն չի կարող ունենալ և ոչինչ չի բացառում։

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ոստիկանների աշխատավարձերի՝ մինչև 97 տոկոս բարձրացմանը, ասաց, որ սա միանշանակ ուղերձ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է այն  ինստիտուտների, որոնք ապահովելու են իր քարոզարշավի անվտանգությունը՝ աշխատավարձերը բարձրացնելով ապահովել իր իշխանությունը։