Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան կարծում է, որ Թուրքիայի մտահոգությունները պիտի հաշվի առնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի վերաբերյալ

Գերմանիան կարծում է, որ Թուրքիայի մտահոգությունները պիտի հաշվի առնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի վերաբերյալ
Քաղաքականություն / Աշխարհ / Տարածաշրջան
23:00, 17 май 2022
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտնել է, որ Բեռլինը կողմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն այնուամենայնիվ պետք է լսել նաև Թուրքիայի մտահոգություններն ու փաստակներն այս հարցում:

Գերմանացի պաշտոնյայի դիտարկմամբ՝ այս հարցում Թուրքիայի հետ պետք է ինտենսիվորեն բանակցել: Նա նշել է, որ Բեռլինը  գոհ է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում այդ երկու երկրների գործադրած ջանքերից։ 

Նա վստահություն է հայտնել, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին միայն օգուտ կբերի կառույցին, ինչպես նաև Եվրամիությանը:

Այս օրերին Բրյուսելում ընթանում է Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովը: