Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ լսեցի պարոն Բագրատյանի ելույթը. կոչ եմ անում, որ ոչ միայն մեր զավակները լինեն հայրենիքում այս ծանր պահին, այլև բոլոր քաղաքական գործիչների. Անդրանիկ Քոչարյան

Երեկ լսեցի պարոն Բագրատյանի ելույթը. կոչ եմ անում, որ ոչ միայն մեր զավակները լինեն հայրենիքում այս ծանր պահին, այլև բոլոր քաղաքական գործիչների. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
12:57, 18 май 2022
Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, քննարկվել է, որ այս եռամսյա հավաքներին հնարավորինս օգտագործվի փողոցներում առկա սպորտային, կադրային ներուժը, որը զերծ է մնացել զորակոչային, եռամսյա հավաքների պրոցեսներից. «Կարծում եմ, որ ոստիկանությունը այդ տեղեկատվությունն արդեն փոխանցած կլինի պաշտպանական գերատեսչությանը»:

«Մենք այժմ էլ տեսնում ենք, թե ինչպիսի սպորտային ակումբներից, նաև այլ երկրներից տեղափոխվել են այստեղ և մեր երկրի սահմանների պաշտպանության խնդիրները լուծում են Օպերայի հրապարակում: Երեկ լսեցի պարոն Բագրատյանի ելույթը. կոչ եմ անում, որ ոչ միայն մեր զավակները լինեն հայրենիքում այս ծանր պահին, այլև բոլորի՝ առայժմ արու զավակները վերադառնան հայրենիք և մասնակից լինեն մեր կորուստների վերականգնմանը»,- հայրենիքը լքած զավակների ծնող քաղաքական գործիչներին կոչ արեց Անդրանիկ Քոչարյանը: