Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները. DPA

Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները. DPA
Քաղաքականություն / Աշխարհ
20:20, 18 май 2022
 Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրներին:

DPA-ի տվյալներով՝ Հյուսիսատլանտյան դաշինքում ծրագրվում էր մայիսի 18-ին քննարկել Ֆինլանդիայի ու Շվեդիայի կողմից ներկայացված դիմումները, ինչը կհամարվեր գործընթացի սկիզբ, սակայն Անկարայի դիրքորոշման պատճառով բանակցությունները տեղի չեն ունեցել: Թուրքական կողմը հստակ հասկացրել է, որ ներկայում չի կարող հավանություն տալ այդ բանակցությունների մեկնարկին:

Ֆինլանդիայի ու Շվեդիայի դեսպանները մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին պաշտոնապես հանձնել էին դաշինքի անդամ դառնալու իրենց դիմումները: