Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արսեն Թորոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում

Արսեն Թորոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում
Քաղաքականություն
14:26, 19 май 2022
Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր հանդիպել եմ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև դեսպանի առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանը։ 

Խոսել ենք երկու երկրների ջերմ հարաբերությունների, փոխգործակցության և մեր անելիքների մասին։ Անդրադարձ ենք կատարել Հայաստանում ժողովրդավարական առաջնթացին վերաբերող մի շարք հարցերի։ Այս համատեքստում կարևորել եմ Ֆրանսիայի դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում։ 

Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին մշտապես Հայաստանի կողքին լինելու ու աջակցություն ցուցաբերելու համար, հատկապես կովիդի համավարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերված լայնածավալ հումանիտար օգնության համար: 

Պայմանավորվել ենք ակտիվ շարունակել համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության տարբեր մակարդակներում։