Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դեսպանից բողոքող Շարմազանովն ի՞նչ կարծիքի էր նույն դեսպանի մասին, երբ վերջինս հանդիպում էր Սերժ Սարգսանին և «արժևորում ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները ՀՀԿ-ի հետ»

ԱՄՆ դեսպանից  բողոքող  Շարմազանովն   ի՞նչ կարծիքի էր  նույն դեսպանի մասին, երբ վերջինս հանդիպում էր Սերժ Սարգսանին և «արժևորում  ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները  ՀՀԿ-ի հետ»
Քաղաքականություն
20:33, 19 май 2022
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն առնվազն տարակուսելի և զարմանք առաջացնող է որակել այն հանգամանքը, որ այսօր ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական  գործընթացների ֆոնին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «երկակի ստանդարտ ունեցող» հայտարարություն է անում։  

 Խոսքը դեսպանի  հետևյալ հայտարարության մասին է․ «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։  

 «Երբ պատգամավորներին, կանանց, անչափահասներին բերման են ենթարկում, ուժ են կիրառում նրանց նկատմամբ, դա համարում են ժողովրդավարություն: Որքան Հիտլերը քրիստոնեության հետ կապ ունի, այնքան Նիկոլի ռեժիմը՝ ժողովրդավարության»,- հավատարիմ իր ոճին՝ հայտարարել է ԱԺ նախկին նախագահը։  

 Դիտարկմանը, որ 2018-ին ԱՄՆ դեսպանությունը ՀՀԿ-ական իշխանությանը կոչ էր անում զսպվածություն ցուցաբերել գործընթացների նկատմամբ, իսկ այժմ, էականորեն այլ դիրքորոշում է հայտնում, ինչպե՞ս սա հասկանալ՝ Շարմազանովն արձագանքել է. «Շատ պարզ. մեր տղան է, մենք ենք իշխանության բերել՝ սորոսի արևմտյան թևով, ինքը իրականացնում է մեր աշխարհաքաղաքական ծրագիրը: Մոռացե՞լ եք, Բոլթոնն եկավ Հայաստան, ասեց՝ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից:  Բոլթոնը ո՞ր երկրի պաշտոնյան էր. ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն էր, պատմական կաղապարները ո՞րն էր. եկեղեցին, արցախյան հիմնահարցը, ցեղասպանության միջազգային ճանաչումը: Դա խայտառակ հայտարարություն էր»:

 Ի դեպ, տևական ժամանակ է՝ նախկին իշխանության «հակասորոսական թևի» արբանյակները ընդահատակ են անցել և  դադարել էին հոլովել Սորոսի անունն ու 2018-ին տեղի ունեցած գործընթացները այդ անձի հետ կապելը։  Հիմա, փաստրեն, որոշել են իրենց անհաջողությունների մեջ էլ մեղադրել նույն Սորոսին։ Տարօրինակը, սակայն, այն է, որ «սորոսի արևմտյան թևին» ՀՀ-ում քաղաքացիական   անհնազանդություն ակցիաներ կազմակերպելու մեջ մեղադրող ընդդդիմության այս ներկայացուցիչը այսօր մասնակցում է ճիշտ նույնաոճ ակցիաների, փաստրեն, կապկելով «սորոսական հեղափոխության» մեթոդները։ Ինչ վերաբերում է Շարմազանովի՝ «երկակի ստանդարտների» մասին դիտարկմանը, ապա ակնհայտ է, որ ՀՀԿ-ական գործչին  ակնհայտորեն խրտնեցրել է դեսպանի խոսքում 2018 և 2021 թվականների հիշատակումը․ առաջին թվականն ասոցացվում է հեղափոխության, երկրորդը՝ խորհրդարանում մի քանի հոգանոց դաշինքով ներկայացված լինելու անպատվաբեր կարգավիճակի հետ։  Շարմազանովի ուշադրությունն ուզում ենք հրավիրել «ժողովրդավարական ապագա» ձևակերպման վրա և հարցնել՝ արդյո՞ք իր վրդովմունքի պատճառը նաև այն է, որ ինքը ՀՀ-ի ժողովրդավարական  ապագայում ոչ մի կերպ չի պատկերացնում իր ներկայացրած քաղաքական ուժին՝ ՀՀԿ-ին։
 
 Մի դիտարկում էլ  «2018-ին ԱՄՆ դեսպանությունը ՀՀԿ-ական իշխանությանը կոչ էր անում՝ զսպվածություն ցուցաբերել գործընթացների նկատմամբ, իսկ այժմ, էականորեն այլ դիրքորոշում է հայտնում» դիտարկման վերաբերյալ․ 2018-ին ԱՄՆ-ը օրվա իշխանությանը զսպվածության կոչ էր անում, քանի որ այդ նույն ՀՀԿ-ն իր   կառավարման անվազն 20 տարիներին ցուցաբերել էր անզուսպ և   հակաժողովրդավարական վարք սահմանադրական իրավունքների իրացման, խաղաղ ցույցերի նկատմամբ։ Որովհետև այդ նույն ՀՀԿ-ի օրոք էին տեղի ունեցել հետընտրական՝ բնություններով ու մահերով ուղեկցված զարգացումները,  մասնավորաապես 2008 թվականի Մարտի 1-ը, 2015-ի «Էլեկտրիկ Երևանը», 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած Սարի թաղի ցույցերի ցրումը և լիքը այլ «մանր-մունր», ընթացիկ ակցիաներ, պիկետներ, ցույցեր, որոնք  լռեցվել ու խլացվել են բիրտ ուժի՝  «դուբինկաների» ու ջրցան մեքենաների  կիրառմամբ, բանակը  մայրաքաղաքի կենտրոն բերելու և այլ հակասահմանադրական և բռնի մեթոդներ կիրառելով։ Այնպես որ, երբ ԱՄՆ դեսպանատունը զսպվածության կոչ էր անում, հայ քաղաքացիական հասարակության տառապանքի՝ երկար տարիների փորձը հաշվի առնելով էր անում։
 
 Ահա այսպիսի քաղաքական որակ, վերլուծական միտք ունեն այն պաշտոնյաները, որոնք նախկինում երկու տասնամյակ կառավարել են, բարձր պաշտոններ զբաղեցրել,   պետություն են ներկայացրել   միջազգային հարաբերություններում և նորից   հավակնում են իշխանության գալ և ի պաշտոնե հարաբերվել նաև այն երկրի հետ, որի պաշտոնյաների մասին  այսօրինակ ծանծաղ դատողություններ են անում։  

 Ի դեպ, մի հիշեցում՝ 2019 թվականին նույն Լին Թրեյսին Շարմազանովի հարազատ   կուսակցության՝ ՀՀԿ գրասենյակում հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ։ Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության, դեսպան Թրեյսին ասել էր․ «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»: 
Սերժ Սարգսյանն էլ մասնավորապես հայտարարել էր․ «Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը»:

 Հետաքրքիր է՝ այս հանդիպման ժամանակ Շարմազանովը կամ նրա կուսղեկը դեսպանին հարցուփորձ արե՞լ են, թե ինչպես պատահեց, որ  «սորոսի արևմտյան թևը»  կարողացավ քաղաքացիներին փողոցներ հանել, մերժել իրենց խաբած ու վարչապետ դարձած  նախկին նախագահին  ու հեղափոխություն անել։
 
Հեղինե Մանուկյան