Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Քաղաքականություն
21:52, 19 май 2022
 Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում:

 Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին բանակցություններից հետո  հայտարարել է  Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ հիմնվելով Ռուսաստանի հետ գերազանց հարաբերությունների վրա, աջակցում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ցանկացած դիվանագիտական փորձին և պատրաստ է միջնորդել և օգնել լուծելու այս ճգնաժամը»,- ասել է արտգործնախարարը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ստորագրել են  համաձայնագիր մշակույթի և տեղեկատվական անվտանգության ոլորտում։