Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեդիայի խորհրդարանը կառավարությունից պահանջել է դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը

Շվեդիայի խորհրդարանը կառավարությունից պահանջել է դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը
Քաղաքականություն / Աշխարհ
21:05, 19 май 2022
Շվեդիայի խորհրդարանը մայիսի 19-ին կոչ է արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը դադարեցնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին  ասվում է օրենսդիր մարմնի մամուլի հաղորդագրությունում։

«Պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Շվեդիան դադարեցնի ռուսական էներգակիրների ներկրումը, հատկապես հանածո վառելանյութերը՝ ինչպիսիք են բնական գազը և նավթը: Կառավարությունը պետք է ուսումնասիրի, թե ինչ ներկրումներ են կատարվում այսօր: Դրանից հետո պետք է գործնականում  դիտարկել հնարավոր այլընտրանքները՝  Շվեդիայի էներգամատակարարումը երկարաժամկետ ապահովելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Խորհրդարանն ընդգծել է, որ Շվեդիայի կառավարությունը պետք է շարունակի ԵՄ-ում այն գիծը, ըստ որի եվրոպական կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից պետք է հնարավորինս շուտ դադարեցվի: