Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանի այսօրվա հանրահավաքը Ազատության հրապարակում ժամը 15․40-ի դրությամբ․ տեսանյութ


«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ժամը 15-ին առանձին հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում։ Թեև շարժման որոշ ներկայացուցիչներ հանուն համերաշխության ներկա էին հրապարակում, այսօրվա հանրահավաքը բավական սակավաթիվ էր․ քիչ մարդ կար։ Վազգեն Մանուկյանը այն պարզապես հավաք անվանեց․ «Այսօր հանրահավաք չի, ես ուղղակի հրավիրեցի հավաքի՝ քննարկելու հարցեր։ Սա իմ անձնական նախաձեռնությունն է»։

Civic.am-ի տեսախցիկը ֆիքսել է Վազգեն Մանուկյանի հանրահավաքի մասնակիցներին ժամը 15․40-ի դրությամբ։