Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը

Դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը
Քաղաքականություն
12:33, 21 май 2022
Մայիսի 17-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը։ Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից:

«Դեսպանը Սենատի նախագահին մանրամասն ներկայացրեց տարածաշրջանում վերջին զարգացումները, դրանց հետևանքները և առկա մարտահրավերները։

Մայիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին հյուրընկալեցին Չեխիայի Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Տոմաշ Ֆոլտինը և գլխավոր տնօրենի՝ գիտության, հետազոտության և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Ադոլֆ Կնոլլը։

Զրուցակիցներն անդրադարձան Չեխիայի և Հայաստանի ազգային գրադարանների միջև համագործակցության հարուստ փորձին և քննարկեցին հետագա գործակցության ու համատեղ նախաձեռնությունների հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում: