Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օգտվելով եղանակային այս հրաշալի պայմաններից՝ շտապ հավաք արեցինք»․ Իշխան Սաղաթելյան

«Օգտվելով  եղանակային այս հրաշալի պայմաններից՝ շտապ հավաք արեցինք»․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքականություն
17:30, 12 февраль 2021
«Շարժումը վերահաստատել է իր ճանապարհային քարտեզը, օրակարգը․ մենք ամբողջ թափով եւ հունով  գնում ենք առաջ եւ փետրվարի 20-ին լինելու է մեր գլխավոր հանրահավաքը»,- Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայկտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողի հարցին, թե ինչու՞ այսօր Վազգեն Մանուկյանն առանձնացավ, Սաղաթելյանն արձագանքեց․ «Վազգեն Մանուկյանն առանձին չի գործում, կար հրատապ հավաքի անհրաժեշտություն և օգտվելով նաեւ եղանակային այս հրաշալի պայմաններից՝ շտապ հավաք արեցինք, քաղաքացիների հետ բաց զրույց իրականացվեց»: 

Սաղաթելյանն անդրադարձավ  արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանրային պահանջ չլինելուն եւ ասաց․ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա իշխանափոխության հասարակական պահանջ, ինքը դրանով վիրավորում է ժողովրդին: Պահանջ կա, և այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա և կտեսնի: Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ, բնականաբար, անելու ենք, բայց ասել ենք, որ այս իշխանությունների հեռացումը համաժողովրդական ճնշման արդյունքում է լինելու, որևէ մեկը թող չկասկածի: Մեր ժողովուրդն այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունի, դա իր բնական իրավունքն է»,- ասաց նա։

Ըստ Սաղաթելյանի՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնում է՝ երկրում չի լինելու կայունություն, խաղաղություն․ գնալով մաշելու է: 

 «Կա հեռացման համաժողովրդական պահանջ, եւ այդ պահանջը այս պահին մենք չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի»,- ավելացրեց  նա և նշեց, որ եթե համաժողովրդական պայքար լինի, ապա Նիկոլ Փաշինյանը կհեռանա: