Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին օրերին բերման ենթարկված ցուցարարների մեծ մասը ղարաբաղցի է, բուհերից ամենաշատ ցուցարար «մատակարարողը»՝ Սլավոնականը

Վերջին օրերին բերման ենթարկված ցուցարարների մեծ մասը ղարաբաղցի է, բուհերից ամենաշատ ցուցարար «մատակարարողը»՝ Սլավոնականը
Քաղաքականություն
12:13, 23 май 2022
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում, երբ օրական մի քանի հարյուր ցուցարար էր պարբերաբար բերման ենթարկվում, նրանցից գրեթե ամեն երկրորդը ղարաբաղցի էր և ուներ Արցախի անձնագիր։ Նրանք իրենց բավականին ագրեսիվ էին պահում բաժանմունքներում և պնդում, որ իրենց ոչ մի պատասխանատվության ենթարկել չի կարելի, որովհետև Արցախի քաղաքացիներ են։ 

Դե իսկ բերման ենթարկվող սակավաթիվ ուսանողների առյուծի բաժինը Սլավոնական համալսարանինն է։ 

Հետաքրքիր է, որ Սլավոնականի ուսանողները բավականին կազմակերպված տպավորություն են թողել և բաժանմունքներից կարծես զեկուցել ինչ-որ մեկին կատարվողի, իրենց թվի մասին։ Հետաքրքիր է համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը կապ ունի՞ ուսանողների այս դրսևորումների հետ, թե ոչ։

Ջոնիկ Պետրոսյան