Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
19:32, 26 март 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և հիմնականում հանգիստ է», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ` շեշտը դնելով էներգետիկ ոլորտի և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի վրա:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ: