Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
Քաղաքականություն
20:49, 26 март 2021
Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխշահավետ գործակցության հետագա ուղղությունները: Կողմերն ընդգծել են 2002 թվականին հաստատված համագործակցության դինամիկ զարգացման ապահովման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներկայացրել առկա սպառնալիքների և ակնկալվող տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իրենց տեսակետները: