Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրաքի հյուսիսում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ ունի

Իրաքի հյուսիսում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ ունի
Քաղաքականություն / Տարածաշրջան
22:46, 24 май 2022
Թուրքիայի զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe Kilit» (Մագիլ-Կողպեք) ռազմագործողության ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման հետևանքով 3 զինվոր է սպանվել և ևս 4-ը վիավորվել։ Այս մասին Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ 

Հայտարարությունում նշվում է, որ վիրավորված թուրք զինվորները հոսպիտալացվել են։ 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ  թուրքական կողմից 10 զինվոր է սպանվել։ 
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերն ապրիլի 17-ին նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, զինապահեստներն ու թաքստոցները:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները: 

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button