Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից և ինձնից. Վազգեն Մանուկյան

Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից և ինձնից. Վազգեն Մանուկյան
Քաղաքականություն
22:05, 26 март 2021
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ  հիասթափված է ընդդիմությունից ու իրենից:

«Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից և ինձնից, որովհետև կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարելի էր աշխատել։ Ժողովուրդը սպասում էր, որ ընդդիմությունը պետք է վարչապետի հրաժարականի խնդիրը լուծի, մյուս կողմից էլ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն, դա այդքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը։ Ինձ առաջարկում էին նաև, որ ես էլ ասեմ, թե աշխատավարձերը բարձրացնելու եմ և այլն, որովհետև ժողովրդի մի զգալի մասը ոչ թե ազգային մոտիվացիայով է առաջնորդվում, այլ սոցիալականով, միգուցե իմ սխալն էր, բայց ես ասում էի, որ պետք է ազգային մոտիվացիայով առաջնորդվել»,– հայտարարել է Մանուկյանը:

Անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին Մանուկյանն ասել է. «Ես լիովին դեմ եմ դրան: Հայաստանը պատրաստ չէ ընտրություններին, այդ ընտրությունները միայն կխորացնեն ճգնաժամը, այլ ոչ թե կլուծեն այն»:Medialab.am