Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի վարչապետը Բրյուսելից հստակություն է պահանջում ԵՄ թեկնածության հարցում

Վրաստանի վարչապետը Բրյուսելից հստակություն է պահանջում ԵՄ թեկնածության հարցում
Քաղաքականություն / Աշխարհ / Տարածաշրջան
19:37, 25 май 2022
Վրաստանը Եվրամիությունից հստակ պատասխան է սպասում՝ կապված Եվրամիության  թեկնածության հայտի հետ, Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է EADaily-ն։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանն «արդեն շատ թանկ է վճարել անկախության համար»։ «90-ականներին մենք ունեցանք երկու պատերազմ, իսկ 2008-ին՝ լայնածավալ պատերազմ Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով օկուպացվեցին մեր պատմական տարածքները: Մենք հասկանում ենք, որ Եվրամիությունում չեն ցանկանում խնդիրներ «ներմուծել» եվրոպական ընտանիք։ Բայց մենք նաև տեղյակ ենք, որ թեկնածու լինելը չի նշանակում անդամակցություն։ Դա երկար գործընթաց է, մենք դա հասկանում ենք»։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Վրաստանը Եվրամիության անդամակցության «այլընտրանք չունի»։