Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առնվազն խախտել ենք այն ժամանակացույցը, որով Փաշինյանը պատրաստվում էր հանձնել Արցախը․ Իշխան Սաղաթելյանը՝ լուրջ ձեռքբերման մասին

Առնվազն խախտել ենք այն ժամանակացույցը, որով Փաշինյանը պատրաստվում էր հանձնել Արցախը․ Իշխան Սաղաթելյանը՝ լուրջ ձեռքբերման մասին
Քաղաքականություն
19:26, 25 май 2022
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ եթե չլիներ համաժողովրդական լայն ընդվզումը, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ զիջումների գնացած կլիներ։

«Մենք լուրջ ձեռքբերումներ ունենք այս ընթացքում, դա ակնհայտ է։ Առնվազն խախտել ենք այն ժամանակացույցը, որով Փաշինյանը պատրաստվում էր հանձնել Արցախը, այդ թվում՝ Հայաստանից որոշ տարածքներ։ Ի՞նչ պետք է անենք․ բանաձևը պարզ է և հստակ՝ պահենք տեմպը, ավելացնենք ճնշումը», – ասաց Սաղաթելյանը։

Նա նաև վստահեցրել է՝ պայքարն այս տեմպով շարունակելու դեպքում հաջողության կհասնեն։ Նաև խոստացել է պատժել «բոլոր մեղավորներին»։