Քաղաքացիակենտրոն
լրատվություն

4 զինծառայողի զոհվելուց հետո Ուկրաինայի ԳՇ պետը մեկնել է Դոնբաս

4 զինծառայողի զոհվելուց հետո Ուկրաինայի ԳՇ պետը մեկնել է Դոնբաս
Քաղաքականություն / Աշխարհ
12:33, 27 март 2021
Ուկրաինայի Շումի բնակավայրի մերձակայքում 4 զինվորիի զոհվելուց հետո երկրի Գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը շտապ մեկնել է Դոնբաս՝ զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար։ Ուրբաթ երեկոյան այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ավելի վաղ հայտնել էին, որ Դոնեցկի շրջանի Շումի բնակավայրի մերձակայքում հրթիռակոծության հետևանքով զոհվել է ուկրաինացի 4 զինվոր և վիրավորվել՝ 2-ը: Կիևում Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով զբաղվող կոնտակտային խմբի պատվիրակությունը հայտարարել է, որ պատրաստվում է արտակարգ ներքին ժողով հրավիրել:

«Իմ կարգադրությամբ Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետն անմիջապես մեկնել է դեպքի վայր՝ հանգամանքները պարզելու ․․․Բոլոր մյուս համաձայնագրերի կատարման հետագա քայլերը և Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի կարգավորումը հնարավոր չէ իրականացնել կրակոցների և պայթյունների ձայների ներքո։ Միմյանց լսելու համար, բառի բոլոր իմաստներով, Դոնբասում պետք է կայուն լռություն տիրի», – ասել է Զելենսկին։

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ 2020 թվականի հուլիսին Դոնբասում ուժի մեջ էր մտել հրադադարի ռեժիմ, որի համաձայն՝ բնակավայրերում և դրանց հարակից շրջաններում զենք տեղադրելն ու կրակ բացելն արգելվում է։ Բացի այդ հրադադարի ռեժիմի խախտման համար կարգապահական պատասխանատվություն է սահմանվել: