Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանազատման և անվտանգության հարցով հանձնաժողովների առաջին նիստը կառուցողական էր. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման և անվտանգության հարցով հանձնաժողովների առաջին նիստը կառուցողական էր. Մհեր Գրիգորյան
Քաղաքականություն
15:53, 27 май 2022
Հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ տեղի կունենա եռակողմ աշխատանքային խմբի նիստ՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ կառուցողական է համարում Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանների սահմանազատման և անվտանգության հարցով հանձնաժողովների առաջին նիստը, որը տեղի ունեցավ մայիսի 24-ին երկու երկրի սահմանին։

Գրիգորյանը նշել է, որ եկող շաբաթ սպասվում է հարցի վերաբերյալ երկրորդ հանդիպումը: «Հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի (10) եռակողմ հայտարարության 9-րդ կետում ամրագրված պայմանավորվածությունների և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության իրականացման հարցերը: Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է փոխվարչապետը։