Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրապետության տոնի առթիվ Կանբերայի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Հանրապետության տոնի առթիվ Կանբերայի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
Քաղաքականություն
14:24, 28 май 2022
Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի խորհրդանշական Telstra հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի կարմիր, կապույտ և ծիրանագույն երանգներով.  հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Հանձնախմբից հայտնել են, որ սա առաջին դեպքն է, երբ ավստրալական հայտնի կոթողներից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով՝ նշանավորելով հայկական օրացույցի կարևոր տոներից մեկը: