Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի շենացմանն իր կյանքը նվիրած Արտակ Բեգլարյանին թիրախավորելով և վիրավորելով՝ դուք հասնելու եք ընդամենը նրան, որ վաղը ամաչելու եք Արցախ գնալ․ Էդմոն Մարուքյան

Արցախի շենացմանն իր կյանքը նվիրած Արտակ Բեգլարյանին թիրախավորելով և վիրավորելով՝ դուք հասնելու եք ընդամենը նրան, որ վաղը ամաչելու եք Արցախ գնալ․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
16:50, 29 май 2022
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երևանի հրապարակներում Արցախը ատելության խոսքով «փրկող» մի շարք անձինք հիմա էլ թիրախավորել են Արցախում բնակվող և Արցախի դարդ ու ցավով ապրող պետնախարար Արտակ Բեգլարյանին։

Առիթը հանդիսացել է այն ֆեյսբուքյան գրառումը, որում հրապարակելով երեկ Արցախում տեղի ունեցած միջոցառման լուսանկարը Բեգլարյանը նշել է, որ դա մեծ համերգ է, որը 2020թ.-ից ի վեր առաջինն է։ Այո’ «Զարթիր Լաո» կարգախոսով երթ եղել է, բայց այն նույնականացնելը հայրենասիրական երգերի համերգի հետ առնվազն խաբեություն է։ Հավանաբար Արցախի պետնախարարի առանց ավելորդությունների այդ գրառումը խոչընդոտել է «ասֆալտի փրկիչներին» այդ միջոցառումը ներկայացնել իբրև աջակցություն վերջին շրջանում իրենց հավաքների։

Նման վարքագիծը բացարձակապես անընդունելի է և ակնհայտ է, որ Արցախի շենացմանն իր կյանքը նվիրած Արտակ Բեգլարյանին թիրախավորելով և վիրավորելով՝ դուք հասնելու եք ընդամենը նրան, որ վաղը ամաչելու եք Արցախ գնալ, որովհետև այնտեղ Արտակ Բեգլարյանին էլ են լավ ճանաչում, ձեզ էլ...