Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես է փոխվել Քոչարյանի փաստաբանից Քոչարյանի ցուցարար դարձած Արամ Վարդևանյանի կյանքը․ նա հասցրել է ձեռք բերել բնակարան Կենտրոնում, նոր ավտոմեքենա, ունենալ 20.000 ԱՄՆ դոլար ավանդ և այլն

Ինչպես է փոխվել Քոչարյանի փաստաբանից Քոչարյանի ցուցարար դարձած Արամ Վարդևանյանի կյանքը․ նա հասցրել է ձեռք բերել բնակարան Կենտրոնում, նոր ավտոմեքենա, ունենալ 20.000 ԱՄՆ դոլար ավանդ և այլն
Քաղաքականություն
18:23, 30 май 2022
20.000 ԱՄՆ դոլար ավանդ, 7000 ԱՄՆ դոլար և 14,5 մլն ՀՀ դրամ կանխիկ գումար, բնակարան՝ Կենտրոն վարչական շրջանում, TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Դեռևս 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո այս ունեցվածքն է հայտարարագրել «Հայաստան» դաշինքի 32-ամյա պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ 

Նորընտիր ԱԺ-ում մանդատը վերցրած պատգամավորը 2021թ. հայտարարագրով ներկայացրել է տարեկան կտրվածքով իր եկամուտները։

Աշխատանքի վարձատրությունից, շահաբաժնից, փոխառություններից և այլ եկամուտներից ստացված ֆինանսական միջոցները կազմել են ավելի քան 16 մլն դրամ։

Ի տարբերություն 2018թ.-ի հայտարարագրի, երբ փաստաբան Արամ Վարդևանյանը հեղափոխությունից հետո թողեց ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը, նա հասցրել է ձեռք բերել բնակարան, փոխել ավտոմեքենան, 20.000 ԱՄՆ դոլար ավանդ ունենալ բանկում, ինչպես նաև նկատելի աճել են եկամուտները։

Նշենք, որ փաստաբանը ներկայումս ԱԺ ընդդիմության՝ «Դիմադրություն» շարժման ամենաակտիվ ցուցարարներից է։ 
Իսկ Արամ Վարդևանյանի կինը՝ պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը, 2021թ.-ին հայտարարագրել է HONDA մակնիշի ավտոմեքենա, 4.200.000 դրամ արժողության թանկարժեք զարդ, 7 մլն-ից ավելի դրամական միջոցներ բանկում։ Այս ամենին ներառյալ 3 մլն դրամ և 4000 դրամ կանխիկ միջոցներ։

Ըստ Արևիկ Ուդումյանի 2021թ. հայտարարագրի՝ իր ստացած եկամուտները տարեկան կտրվածքով կազմել են ավելի քան 4 մլն դրամ, որից ավելի քան 3 մլն դրամը փոխանցվել է ամուսնու կողմից։