Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր դաշինքը միասնական թեկնածու կառաջադրի Թուրքիայի նախագահական ընտրություններում. Դավութօղլու

Ընդդիմադիր դաշինքը միասնական թեկնածու կառաջադրի Թուրքիայի նախագահական ընտրություններում. Դավութօղլու
Քաղաքականություն / Տարածաշրջան
22:14, 01 июнь 2022
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր ներկայացրած՝ ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը, ամենայն հավանականությամբ, միասնական թեկնածու կառաջադրի երկրի նախագահական ընտրություններում։ Քաղաքական գործիչը փաստացի հայտարարել է ընդդիմության նախընտրական արշավի մեկնարկի մասին՝ հաղորդում է Karar թերթը։

«Նոր նախագահը կլինի կա՛մ վեց կուսակցություններից մեկի ղեկավարը, կա՛մ թեկնածու դրսից։ Մենք նրանից պահանջելու ենք հետևել մեր սահմանած սկզբունքներին։ Բայց այդ վեց կուսակցության ղեկավարները երաշխավորներ կդառնան նրա նախագահության օրոք»,- ասել է Դավութօղլուն։

Նախկին վարչապետը նաև ընդգծել է, որ ընդդիմությունը հետամուտ է լինելու երկրում խորհրդարանական կառավարման համակարգի վերադարձին։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսին։ «Ժողովրդական դաշինք» իշխող բլոկը, որը ներառում է «Արդարություն և զարգացում» (AKP) և ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունները, ավելի վաղ հայտարարել էր, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլինի իրենց միակ թեկնածուն: Ընդդիմությունը դեռ չի նշել իր թեկնածուին։