Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում․ Արմեն Գրիգորյանը «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում․ Արմեն Գրիգորյանը «Զանգեզուրի միջանցքի» մասին
Քաղաքականություն
14:50, 02 июнь 2022
Փաշինյան-Ալիև բանակցությունները տեղի են ունենում Բրյուսելում և Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել։ Ի դեպ՝ այս մասին Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքից» ու հավելեց, որ Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում։

«Մենք ինչ բանակցում ենք հրապարակային կոմունիկացնում ենք։ Մեր գործընկերներից որևէ մեկի կողմից հերքում չի եղել մենք ինչ ենք կոմունիկացնում՝ ավելին հաստատել են»,-նշեց նա։